Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սարք, որը մեղմացնում է երաշտը

Սարք, որը մեղմացնում է երաշտը
13.07.2012 | 19:57

Սուինբյորնի տեխնոլոգիական համալսարանի (Մելբուռն, Ավստրալիա) շրջանավարտ Էդվարդ Լիննէքրը հավաքել- ստեղծել է մի սարք, որն արևի էներգիայի միջոցով օդը մղում է հողի տակ` դուրս բերելով դրա շերտերում կոնդենսացված ջուրը: Դրանից հետո, համապատասխան խողովակաշարի միջոցով, դուրս կորզված ջուրն ուղղորդվում է ոռոգելու - սնելու մշակաբույսերի արմատները: Այդ ոչ ծախսատար և բարձր տեխնոլոգիական նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ավստրիացի ֆերմերների շրջանում:

Լիննէքրի ստեղծած սարքը, որն ունի նվազագույն հզորություն, օրվա ընթացքում մեկ խորանարդ մետր օդի միջոցով ապահովում է 5-6 լիտր ջուր: Այն կաթիլային եղանակով ոռոգման դեպքում լիովին ապահովում է մեկ ծառի սնուցումը: Ներկայումս խնդիր է դրվել հնարավորինս հզորացնել սարքը` պահպանելով դրա ցածրածախս և էկոլոգիապես ապահով լինելը: Նման տեխնոլոգիաների կիրառումը կնպաստի ոռոգման ջրի աննախադեպ խնայմանը, որին սպասում են ոչ միայն սակավաջուր երկիր համարվող Ավստրալիայում, այլև ԱՄՆ-ում, ուր օգտագործվող ջրի ավելի քան 70 տոկոսը ծախսվում է ոռոգման նպատակներով:
Ըստ մասնագետների, բնական երկրագործությունը, որի հաջողության գրավականներից մեկը հողի տարբեր շերտերում եղած խոնավությունը խտացնել-դուրս բերելն է, միշտ հրապուրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Այդ ֆիզիկական երևույթը, միշտ ուշադրության կենտրոնում է` հողի ջերմաստիճանի օդից միշտ ավելի ցածր լինելու շնորհիվ, որի մեկ խորանարդ մետր շերտում պահպանվում է 50-100 մլ ջուր:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6061

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ